Մասնագիտական կողմնորոշում

2.1 Ի՞նչ նախասիրություններ ունեք դպրոցական առարկաների շրջանակներում, ո՞ր առարկաներին եք ավելի շատ ժամանակ հատկացնում ձեր իսկ նախընտրությամբ
Ունեմ շատ տարբեր հետաքրքրություններ, այսպիսով սիրելի առարկաերս շատ կանաական են: Սիրու եմ աշխարհագրություն, օտար լեզուներ, մայրենի լեզու, գրականություն: Աշխատում եմ եմ հնարավորինս տեղեկացված լինել տարբեր թեմաներից:
2.2 Ի՞նչ հետաքրքրություններ և նախասիրություններ ունեք դպրոցից դուրս (պար, մարզաձև, նկարչություն, դերասանական խմբակներ, այլ նախասիրություններ)
Դասից դուրս նաև զբաղվում եմ երաժշտությամբ: Սիում եմ նվահել, երգել, լսել տարբեր տեսակի երաժշտություն: 
2.3 Տիրապետու՞մ եք որևէ արհեստի, եթե այո, ապա մանրամասնեք
Նաև սիրում եմ տարբեր տեսակի ձեռքի աշխատանքներ անել: Պատրաստում եմ տարբեր զարդեր: Ցրվելու լավ միջոց է:

2.3 Դպրոցը ավարտելուց հետո ինչո՞վ եք զբաղվելու
Անկասկած պատրաստվում եմ ընդունվել բուհ: Գուցե սովորեմ միքանի մասնագիտություններ: Ամեն մի նոր առարկա նոր հետաքրքրության աղբյուր է:
2.4 Եթե ձեզ տրվեր ազատ ընտրության հնարավորություն, մասնագիտություններից ո՞րը կնախընտրեք ուսուցանել և ո՞ր բուհ-ում:
Որոշել եմ ընդունվել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան: Սովորելու եմ թարգմանչություն:

ՀՀ Էներգետիկ համակարգը

Իհարկե մարդու առօրյայի անբաժան մասնիկներից է էներգիան, և ինչպես ամեն պետության մեջ, էներգետիկ համակարգը մեծ դեր ունի, ինչպես տնտեսության և քաղաքականության այնպես էլ կյանքի, առօրյաի, մարդու գործունեության և զարգացման հարցում: Առաջին հերթին այն ապահովում է մեր կենսագործունեությունը, դարձնում այն ավելի հարմարավետ և մենք չենք կարող պատկերացնել մեր կյանքը առանց դրա, նաև հանդիսանում է տնտեսական մեծ գործոն, եկամուտների աղբյուր, և քաղաքական շարժառիթ:
ՀՀ-ն լինելով սակավ էներգակիրներ ունեցող երկի` այսօր տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։ 2007 2011 թվականներին հանրապետությունից արտահանվել է մոտ 4 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ ՀՀ կառավարությունը ոլորտի հետագա զարգացման նպատակով կատարել է մի շարք կարևոր քայլեր և զգալի ներդրումներ:
Հայաստանի էլեկտրաէներգետիկան հետխորհրդային՝ 1990ականների դաժան ճգնաժամից հետո, շնորհիվ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերաբացման, մշտապես ավելցուկային հզորություն է ունեցել։ Հայաստանը ենթադրվում է, որ ունի նավթի և գազի պաշարներ, սակայն ներկայումս համարյա այդ բոլորը ներկրում է Ռուսաստանից։ Նոր Իրան-Հայաստան գազատարի տարողունակությունը թույլ է տալիս Հայաստանին 2008թ. պահանջարկից երկու անգամ ավել գազով մատակարարել։ Այն ներուժ ունի ապահովելու Հայաստանի էներգետիկ ապահովությունը որպես այլընտրանքային աղբյուր Վրաստանի տարածքով անցնող Ռուսաստանի կողմից վերահսկվող գազատարին։ Չնայած հանածո վառելիքի բացակայությանը, Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրության համար զգալի ռեսուրսներ ունի։ Մեծամորի ատոմակայանը ապահովում է երկրի էլեկտրականության 42.9%-ը։ Հայաստանը ծրագրում է նոր ատոմակայան կառուցել, որը կփոխարինի 1979թ. կառուցած Մեծամորի ատոմակայանին։ Երկիրը նաև ունի տասնմեկ հիդրոէլեկտրակայան և նախատեսվում է Սյունիքումկառուցել Ջերմաղբյուր երկրաջերմային էլեկտրակայան: Հայաստանի էլեկտրաէներգիայի մնացած մասը արտադրվում է գազի այրմամբ՝ Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայաններ։ Քամու էներգետիկան Հայաստանում թույլ է զարգացած, 2008-ից սկսած Հայաստանում գործում է միայն մի քամու էլեկտրակայան Լոռու մարզում: Հայկական և Իրանական էներգետիկ սեկտորները այժմ միասին նախագծում են Իրանահայկական էլեկտրակայան, որը կդառնա երկրի ամենամեծ քամու էլեկտրակայանը: Հայաստանը ԵՄ INOGATE էներգետիկ ծրագրի գործընկեր երկիր է։ Եվրամիության էներգետիկ ծրագիրն ունի չորս հիմնական ուղղություններ՝ էներգետիկ անվտանգության կատարելագործում, էներգետիկ շուկայի անդամ երկրների կոնվերգենցիա (միավորում) Եվրամիության ներքին էներգետիկ շուկայի սկզբունքների հիման վրա, էներգետիկայի կայուն զարգացման աջակցություն, ընդհանուր և տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի համար ներդրումների ներգրավում։ 
Տարբեր գնահատականներով Հայաստանի էներգետիկ համակարգի մոտ 80 տոկոսը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։

1998-2000թթ. ՀՀ պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկվել էր "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲ ընկերությունը: ՀՀ կառավարության 10.06.1999թ. թիվ 407 որոշմամբ նախատեսվեց "ՀԷՑ" ՓԲԸ մասնավորեցնել միջազգային մրցույթով: Արդյունքում "ՀԷՑ" ՓԲԸ հաղթող ճանաչվեց "Midland Resources Holding LTD" ընկերությունը:
2002թ. օգոստոսի 26-ին "Midland Resources" ընկերության և ՀՀ Կառավարության միջև կնքվեց "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲ ընկերության բաժնետոմսերի գնման պայմանագիրը:
Այսօր "ՀԷՑ" ՓԲԸ սեփանակատերն է "ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ" ՓԲԸ, որն էլեկտրական ցանցերի սեփականատեր դարձավ 2006թ.:
ՙ"Ինտեր ՌԱՕ ԵԷՍ" ՓԲԸ հիմնվել է 1997թ.` գործում է Ռուսաստանում որպես էլեկտրաէներգիա արտահանող և ներմուծող օպերատոր, զբաղվում է էլեկտրաէներգիայի մատակարարմամբ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում: Արտասահմանյան բաժնետոմսերի ձեռքբերումը ամրապնդել է "ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ" -ի դիրքերը Եվրոպայի, Անդրկովկասի, Հեռավոր Արևելքի և Կենրոնական Ասիայի էլեկտրաէներգետիկ շուկաներում:
Ընկերության բաժնետոմսերի 60% -ը պատկանում է "ՌԱՕ ԵԷՍ Ռոսիի" ԲԲԸ-ին, 40%-ը` "Ռոսէներգաատոմ" հոլդինգին:
"ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ" ՓԲԸ զարգացող կառույց է, կառավարում է տարբեր երկրներում գտնվող 20 ընկերություններից բաղկացած խումբը:
"ՀԷՑ"ԲԸ սպասարկում է մոտ 913 հազ. բաժանորդի:
Նախորդ տարիների համեմատ ավելացել է հավաքագրումների թիվը. 2003թ. թիվը կազմել է 95,2 %, 2004թ.` 98,5%, 2005թ` 100,6%:
Կրճատվել է կորուստների թիվը, 2003թ. - 21,0%, 2004թ. -17,2%, 2005թ. -16,1%:
Այսքան էլեկտրաէներգիա ստանալու հետևանքով հայաստանի բնությունը մեծ կորուստներ է կրել: 1930–ական թվականներից սկսած` Սևանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում (էներգիայի արտադրություն և ոռոգում) խախտվեց Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Լճի մակարդակը 1933–2000թթ. արդյունաբերական շահագործման հետևանքով իջավ 19.6 մետրով, իսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչև 32.5 մլրդ խմ: 1980-ական թվականներին Հայաստանի տարածքի 11%-ը ծածկված էր անտառներով, սակայն այսօր այդ ծածկույթը զգալի չափով նվազել է: Այսօր մեր երկրում աղետալի հետևանքներ է շարունակում թողնել նաև հանքարդյունաբերությունը: Հանրապետության տարածքի հազարավոր հեկտարներ ծածկված են բաց հանքերով և թափոններով: Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված աշխատանքներ չեն կատարվում: Թունավոր գազերի արտանետումները և քիմիական նյութերի հեռացումը որպես թափոն աղտոտում են շրջակա միջավայրը և բացասական ազդեցություն թողնում մարդկանց առողջության վրա: Վերջին ժամանակաշրջանում բավական մեծ աղմուկ բարձրացավ Քաջարանի հանքի շուրջ՝ կապված բնապահպանական հարցերի հետ։ Բազմաթիվ ակտիվիստներ բողոքի ակցիա կազմակերպեցին և պահանջում էին, որ կառավարության որոշումը՝ տվյալ տարածքը ճանաչել որպես գերակա շահ, վերացվի: Ծրագրվել էր Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը ընդլայնել և գերակա հանրային շահ ճանաչել որոշակի հողատարածքներ` 6 համայնքներում: Գերակա շահի անվան տակ նպատակադրվել էին վերցնել նաև այդ համայնքների հողերը: Բայց բարեբախտաբար բնապահպանները հասան իրենց նպատակին և տարածքը պահպանվեց: Սրանք այն բազմաթիվ դեպքերից են, որոնք ցույց են տալիս թե ինչ բացիթողի վիճակում է հայաստանում բնապահպանությունը: Տարբեր ռեսուրսներ անխնայորեն վատնվում են էներգիա ստանալու, ոռոգման կամ արդյունաբերության համար: Հետևաբար պետք է փնտրել այլընտրանքային աղբյուրներ: Էներգիայի այլընտրանքային աղբյուրները և վերականգնվող էներգիայի աղբյուրները թեև ընկալվում են որպես հոմանիշներ, այնուամենայնիվ, պետք է նշել, որ դրանց մեջ կա որոշակի տարբերություն: Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով հասկանում ենք էներգիայի ցանկացած տեսակ, որոնք կարող են փոխարինել էներգիայի ավանդական աղբյուրներին և որոնց յուրացման արդյունքում ձևավորվում է այլընտրանքային էներգետիկան: Այլընտրանքային էներգետիկան ավելի լայն հաս կացություն է, որն իր մեջ ընդգրկում է վերականգնվող էներգիայի աղբյուրների յուրացումը, ինչպես նաև էներգիայի ստացման «մաքուր», էներգախնա և «կանաչ» տեխնոլոգիաները: Իսկ վերականգնվող էներգիայի աղբյուրներ են հանդիսանում վերականգնվող և անսպառ բնական ռեսուրսները, որոնցից կարելի է ստանալ էներգիայի տարբեր տեսակներ (էլեկտրաէներգիա, ջերմային, մեխանիկական) և որոնց շահագործման արդյունքում ձևավորվում է վերականգնվող ռեսուրսների էներգետիկան: Իմ կարծիքով հայաստանում կարող է զարգանալ այլընտրանքային էներգիայի ստացումը: Հայաստանի որոշակի տարածքը գտնվում է անապատային գոտում, հետևաբար կարելի է ստանալ արևային էներգիա: Նաև մենք ունենք բարձրադիր շրջաններ, որոնք կարող են ծառայել որպես քամուց ստացվող էներգիայի աղբյուր: Հայաստանի տարածքում կա ընդամենը մի այսպիսի էլեկտրակայան, որը գտնվում է Լոռու մարզում:
ԱՄՓՈՓՈՒՄ
Ի վերջո ինչքան ել փորձենք քչացնել մարդու կողմից տրված վնասը բնությանը, միևնույն է այն անխուսափելի է, սակայն դա չի նշանակում, ոչ պետք է բնության հետ վարվենք այսչափ անխնա: Մարդիկ էներգիա ստանալու տարբեր ձևեր են փնտրել թերևս այն օրվանից, երբ այն բացահայտել են: Մեր օրերում էներգիայի կիրառումը անխուսափելի է, և դրա հետևանքով Երկիրը մեծ կորուստներ է կրել և մենք պետք է սկսենք ավելի հարգալից և խնայողաբար վերաբերվել այն ռեսուրսներին և հնարավորություններին, որ մեզ տալիս է բնությունը: Անկասկած այս հատկանիշները չես վերագրի մեր պետությանը: Խնայելու և վնասը քչացնելու ձևերը մեր օրերում արդեն գտնվել են, բայց ժամանակն է մեզ` դրա կիրառելուն: Մենք կարող ենք սկսել հենց մեր առօրյայից: Օրինակ անջատելով բոլոր լույսերը գիշերային ժամերի, ձմռանը, կաթսայի ջերմաստիճանը բարձրացնելու փոխարեն հագնել տաք հագուստ, չվառել լույսերը առանց անհրաժեշտության, համակարգիչը անջատել ամեն օգտագործումից հետո և այլն: Հայաստանում դեռ մարդիկ ապրում են առանց մտահոգվելու ռեսուրսների սպառման մասին: Չնայած հայաստանը ռեսուրսների հետ դեռևս խնդիրներ չունի, բայց այդ խնդիրը մեզ նույնպես սպառնում է: Մենք պետք է սկսենք պահպանել մեր բնությունը, չտրամադրել ամեն չօգտագործված բնական տարածք հերթական <<օբյեկտի>> համար և գիտակցենք, որ ամեն պոչամբար, ամեն թափոն վնասում է նաև մեզ, և բնության առաջ ամենաանպաշտպան էակները հենց մենք ենք և շտապենք վերականգնել մեր անտառներն, գետերն ու միակ, ամենագեղեցիկ և կախարդական Սևանը:

Հայ առաջին կուսակությունների ստեղծում ու գործունեությունը

Մարդիկ միշտ փորձել են համախմբվել մի գաղափարի շուրջ, հասնելու համար իրենց նպատակին: Կազմավորվել են խմբավորումներ, շարժումներ և ի վերջո կուսակցություններ: Առաջին մասսայական կուսակցությունը հանդես է եկել 1861թ-ին: Դա Լիբերալ կուսակցությունն էր: 1863թ-ին Գերմանիայում ստեղծվել է առաջին բանվորական կուսակցությունը: Հայ իրականության մեջ քաղաքական կուսակցությունների կազմավորումը սկիզբ է առնում 19-րդ դարի 80-ական թթ-ին, երբ 1877-1878 թթ-ի ռուս- թուրքական պատերազմից հետո ծավալվեց հայ ազգային ազատագրական պայքարը: Այս պայքարը ղեկավարելու և ուղղորդելուն էր միտված հայ ազգային կուսակցությունների ստեղծումը` 1885թ.՝Արմենական կուսակցություն, 1887թ.՝ Հնչակյան կուսակցություն, 1890թ.՝ Դաշնակցական կուսակցություն:





Արմենակյան կուսակցություն
ԱՐՄԵՆԱԿԱՆ կուսակցությունը (Արմենականներ) ազգային ազատագրական կազմակերպություն էր` առաջին քաղաքական կուսակցությունը հայ իրականության մեջ: 
Հիմնվել 1885 թվականի աշնանը` Վանում, Մ. Փորթուգալյանի և նրա «Արմենիա»  թերթի շուրջը համախմբված գաղափարակիցների` Գ. Թերլեմեզյանի, նրա եղբոր` Մկրտիչի, Մ. Ավետիսյանի, Ռ. Շատվորյանի, Գ. Աճեմյանի և ուրիշներ ջանքերով:
Փորթուգալյանը 1885թ-ի մարդին վտարվեց Վանից, որտեղ հիմնել էր Կեդրոնական վարժարանը: Փորթուգալյանը հաստատվեց Մարսելում, որտեղ 1885թ-ի հուլիսից սկսեց հրապարակել «Արմենիա» թերթը: «Արմենիա» հասարակական-քաղաքական, գրական շաբաթաթերթը հրատարակվել է 1885-1923 ին, Մարսելում (Ֆրանսիա): Խմբագիրներն էին  Մ. Փորթուգալյանը և Ե. Թորոսյանը: Շաբաթաթերթը, նկարագրելով Արմ. Հայաստանի բնակչության ծանր վիճակը, նրան կոչ է արել պատրաստվել ազգ-ազատագրական պայքարի: «Արմենիան» բացահայտել է եվրոպական պետությունների գաղութային քաղաքականությունն ու շահադիտական նպատակները Թուրքիայում և քարոզել հույս չդնել նրանց վրա, այլ ազատության հասնել սեփական ուժերով: Հրապարակել է նյութեր հայկական գավառների դրության, Կ. Պոլսի ազգային հիմնարկների գործունեության, հայկական գաղթավայրերի (Հնդկաստան, Եգիպտոս, Հունաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Ավստրիա և այլն) մասին: Այս թերթի տպաքանակի 2/3 սպառվում էր Ռուսաստանում և Արևմտյան Հայաստանում:
Թերթը ողջունել է 1905-ի ռուս հեղափոխությունը` նրա մեջ տեսնելով ապագա «ժողովրդական» Ռուսաստանի ծնունդը: 1908-ի երիտթուրքական հեղաշրջմանը սկզբնապես վերաբերվել է անաչառ, սակայն հետագայում, իրադարձություների զարգացմանը զուգընթաց, պարզել է երիտթուրքերի հայահալած քաղաքականությունն ու նպատակները:
«Ա.» հրապարակել է նաև հայագիտ հոդվածներ և գեղարվեստական ստեղծագործություններ:
Արմենական կուսակցության ծրագիրը հրատարակվել Է «Արմենիա»-ում. խնդիրն էր Արևմտյան Հայաստանը ազատագրել սուլթան, բռնապետության լծից և ստեղծել անկախ պետություն: Արմենականները ժողովըրդի ազատագրության միջոց Էին համարում զինված ապստամբությունը, դիվանագիտական ուղիները: Մ. Փորթուգալյանը հույսեր էր կապում նաև օսմանյան կառավարության կողմից կատարվելիք բարեփոխումների հետ:
Որոշ ուսումնասիրողների կարծիքով Արմենականների համար ծրագիր է հանդիսացել Ռաֆայել Պատկանյանի «Վարդապետարան Հայաստանի ազատության» գրքույկը:
Այլ մասնագետներ գտնում են, որ կուսակցությունն ունեցել է իր ծրագիրը և այն գաղտնազերծվել է II համաշխարհային պատերազմից հետո:
Այս ծրագրով ի տարբերություն ավելի ուշ հանդես եկած Հնչակյանների և Դաշնակների, Արմենականները գտնում էին, որ ազատագրական պայքարում չարժե դաշնակցել օտար ազգերի հետ:
 Հետագայում Արմենական կուսակցության աջ թևը (սկսած 1886-87-ից) առաջ քաշեց արևմտահայերի մեջ հեղափոխական գրականություն տարածելու, հայրենասիրական դաստիարակություն սերմանելու, կարգապահության վարժեցնելու, ինքնապաշտպանության նախապատրաստելու, զինված խմբեր ստեղծելու և նպաստավոր պայմաններում ընդհանուր շարժում առաջ բերելու պահանջ: Կազմակերպության ձախ թևը խրախուսում էր հայդուկային շարժումը և կոչ անում հետևել բուլղարացիների օրինակին, չափավոր թևը Կարապետ Հակոբյանի գլխավորությամբ անցավ Լոնդոն, հիմնեց Անգլո-հայկական կոմիտե (1883) և որդեգրեց հայկական հարցի լուծման դիվանագիտական ուղին: Սուլթանական Թուրքիայի ցեղասպան քաղաքականության պայմաններում, քաջածանոթ լինելով Արևմտյան Հայաստանի իրադրությանը, Ա. Կ. գործում էր զուսպ ու շրջահայաց: Արմենական կուսակցության ղեկավար Մկրտիչ Թերլեմեզյանը (Ավետիսյան) ճիշտ էր համարում կուսակցության գոյության առաջին շրջանում թուրքական իշխանությունների դեմ բացահայտ հանդես չգալ, այլ զենք կուտակել, ստեղծել զինված ջոկատներ և միայն հարմար պահին համընդհանուր ապստամբություն բարձրացնել:
Սակայն 19-րդ դարի 90-ական թթ-ին սկիզբ առած զանգվածային կոտորածները ստիպեցին Արմենականներին ժամանակից շուտ բացահայտ գործել:
Այն իր մասնաճյուղերն ուներ Հայաստանում և հայկական գաղթավայրերում: Կուսակցությունը ակտիվ մասնակցություն ունեցան Վանի 1896-ի և 1915-ի ինքնապաշտպանական կռիվներին: Արմենականները ձգտում էին ստեղծել բուրժուա-դեմոկրատական հանրապետություն, սակայն դեռևս չունեին իրենց հստակ ծրագիրն ու գործելակերպը: Իր ժամանակի համար կազմակերպության գործունեությունն առաջադիմական էր և արտահայտում էր արևմտահայ բուրժուազիայի, գյուղացիության ու դեմոկրատ, լայն խավերի շահերը: 
Արմենական կուսակցությունը լինելով հայ ազատագրական պայքարի գլխավոր քարոզիչ և նախաձեռնող, հանդես գալով որպես շարժիչ ուժ, չկարողացավ համախմբվել և հասնել վերջնական նպատակին, բայց զգալի դեր խաղաց հայ ազատագրական պայքարի գաղափարախոսության և հասարակական մտքի զարգացման գործում: Վերջիններս նյութական և մարդկային ծանր կորուստներ կրեցին ու ստիպված եղան ազատագրական պայքարում իրենց ղեկավար դերը զիջել հնչակյանների և Դաշնակների ցանկություններին: 1908 թ-ի հոկտեմբերին Ալեքսանդրիայում (Եգիպտոս) արմենականները, միավորվելով վերակազմյալ հնչակյանների հետ, կազմեցին Սահմանադրական ռամկավար կուսակցությունը, որը, ի թիվս այլ կուսակցությունների, 1921 թ-ի հոկտեմբերի 1-ին Կոստանդնուպոլսում միավորվեց Ռամկավար ազատական կուսակցության մեջ:

Հնչակյան կուսակցությունը (Սոցիալ-դեմոկրատական):
ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀՆՉԱԿՅԱՆ կուսակցություն (ՍԴՀԿ),(հնչակյաններ) հայ քաղաքական կուսակցություն, որը հիմնադրվել է 1887 թվականին , ժնևում(Շվեյցարիա): Հիմնադիր ղեկավարներն էին Ռուսաստանից եկած մի խումբ հայ ուսանողներ` Ա. Նազարբեկ, Մ. Նազարբեկ, Գ. Կաֆյան, Ռ. Խանազատ և ուրիշներ: Կենտրոնական օրգանն էր «Հնչակ» թերթը : Կուսակցության սոցիալական հիմքը կազմում էին ռազնոչին մտավորականությունը, արհեստավորները, մանր առևտրականները, հայ քաղաքային և գյուղական մանր բուրժուազիան: Կարճ ժամանակամիջոցում հնչակյան կազմակերպություններ ստեղծվեցին Թուրքիայում (114), ԱՄՆ-ում (86), Ռուսաստանում (36), Իրանում (15), Բուլղարիայում (9), Ռումինիայում (7), Եգիպտոսում (6) և այլն:
«ՀՆՉԱԿ» թերթը սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության պաշտոնաթերթն էր: Հիմնել է Ա. Նագարբեկը, հրատարակվել է 1887-1915-թվականներին և 1935-1940-ին, Ֆրանսիայում, Հունաստանում, Անգլիայում, ԱՄՆ-ում: Խմբագրական կազմի մեջ մտել են հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամները:
Թերթի հիմնական խնդիրն էր քարոզել հայ ժողովրդի ազգ-ազատագրության գաղափարները. Արևմտյան Հայաստանի ազատագրումը, լայն զանգվածներին հասցնել հնչակյան կուսակցության գործելակերպն ու ռազմավարությունը: Թերթը մանրամասնորեն լուսաբանել է արևմտահայերի սոցիալ-տնտեսական և քաղաքական ծանր վիճակը, հրապարակել տվյալներ թուրք, իշխանությունների գործադրած բռնությունների և ջարդերի վերաբերյալ: Թերթի շնորհիվ միջազգային հասարակայնությունն առաջին անգամ տեղեկացել է 1890-ի Կարինի և Կ. Պոլսի ցույցերի, 1894-ի Սասունի, 1895-ի Զեյթունի ու 1896-ի Վանի ապստամբությունների և, ընդհանուր առմամբ, հայ հայդուկային շարժման մասին:
Թերթը քարոզել է սոցիալիստական գաղափարներ՝ նպաստելով սոց-դեմոկրատական և բանվորական շարժմանը, քննադատել ռուս ինքնակալության արտաքին և ներքին քաղաքականությունը: Գործունեության երկրորդ շրջանում (1935-1940) թերթի հիմնական հարցը մնացել է նորից հայ ժողովրդի ազգ-ազատագրական շարժումը, միաժամանակ քարոզել է բոլոր հայերին՝ համախմբվել խորհրդային Հայաստանի շուրջը, նպաստելով կուսակցության գործունեությանը:
Հնչակյան կուսակցությունը ծնունդ էր հայ ազգ-ազատագրական շարժման նոր փուլի, երբ ազատագրական խմբակներին ու կազմակերպություններին փոխարինելու եկան քաղաքական կուսակցությունները: Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստեց հայ հասարակա-քաղաքական մտքի հեղափոխական, դեմոկրատական  հոսանքը (Մ. Նալբանդյան, Րաֆֆի) և Ա. Գերցենի ու նրա «Կոլոկոլի» («Колокол» , այստեղից էլ՝ հայերեն «Հնչակը») գաղափարները, ռուսական ,հեղափոխական նարոդնիկությունը: 1888 թվականին հրատարակվել է կուսակցության ծրագիրը, որը մոտակա նպատակ էր համարում համազգային ապստամբությամբ թուրք, լծից Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հայկական հողերի միավորման միջոցով անկախ հանրապետության ստեղծումը: Հնչակյանների վրա որոշակիորեն ազդել է նաև ժնևում գործող Գ. Պլեխանովի «Աշխատանքի ազատագրության» խումբը, որի անդամների հետ կապ էին պահպանում հնչակյանները:
Միջազգային սոցիալ-դեմոկրատական շարժման աշխուժացման պայմաններում հնչակյանները նարոդնիկ. տիպի ազգային, սոցիալիստական  կուսակցությունից վերաճում էին ազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցության: Կուսակցության ծրագրում սոցիալիզմի մասին հոդվածի առկայությունը պատճառ է դարձել կուսակցության պառակտման: Այն հնչակյանները, որոնք հանդես էին գալիս միայն ազգային խնդիրների իրականացման պահանջով, 1896-ին անջատվել են և ձևավորել առանձին՝ վերակազմյալ հնչակյաններ կուսակցությունը: Ռուս 3 հեղափոխությունների ընթացքում հնչակյան որոշ կազմակերպություններ գործակցել են ՌՍԴԲԿ(Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն) հետ, մյուսները՝ ձուլվել: Հնչակյանները, սակայն, դեմ էին համաշխարհային պատերազմի նկատմամբ բոլշևիկների դիրքորոշմանը, ավելի ուշ՝ Բրեստի հաշտությանը (1918):
Կուսակցության ծրագրի համաձայն, հնչակյանների գործունեության առանցքը հայկական հարցն էր: XIX դ. 80-90-ական թթ. Արևմտյան Հայաստանում ստեղծելով իրենց կազմակերպությունները և անցնելով լայն գործունեության` հնչակյանները շուտով համոզվել են, որ համազգային ապստամբության գաղափարը անիրականանալի է: Ազգային ճնշման դեմ իրենց տակտիկայում հնչակյանները համատեղում էին խաղաղ քաղաքական ցույցերը և զինված հայդուկային ելույթները: Հնչակյանները գտնում էին, որ «ատրճանակի մի կրակոցը Կ. Պոլսում ավելի մեծ արձագանք կունենա, քան հրանոթների որոտը Արևմտյան Հայաստանում»: Մեծ արձագանք ունեցան հնչակյանների կազմակերպած (1890-ի հունիսի 18-ին՝ Կարինում, 1890-ի հուլիսի 15-ին՝ Կ. Պոլսում Գում Գափուի) ցույցերը, ելույթները: 1894-ին նրանք Սասունում զինված ելույթներ կազմակերպեցին, որոնք թեպետ պարտություն կրեցին, սակայն եվրոպական տերություններին պարտագրեցին Արևմտյան Հայաստանի համար մշակել բարեփոխումների ծրագիր ( «Մայիսյան բարենորոգումներ» 1895,Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում վարչական, դատական և այլն վերափոխումների ծրագիր): 1895թ-ին հնչակյանները ավելի մեծ ցույց կազմակերպեցին շուրջ 4.000 մարդ շարժվեց դեպի Օսմանյան կառավարության նստավայր` Բաբ Ալի թաղամաս:
Թուրքական կառավարությունը զենքի գործադրմամբ ցրեց ցույցը:
Ցույցին հաջորդող 2 օրերի ընթացքում Կ. Պոլսում հայկական կոտորած տեղի ունեցավ, թուրք կառավարությունը ձեռնամուխ եղավ հայ բնակչության ջարդերին, հնչակյանների գործունեության հիմնական նպատակը դարձավ արևմտահայերի կյանքի և ունեցվածքի զինված պաշտպանությունը: Նրանք ակտիվորեն մասնակցեցին զինված ելույթներին Զեյթունում, Վանում, Սասանում, որոնք, սակայն նույնպես ավարտվեցին անհաջողությամբ: Կուսակցության նպատակները այդպես էլ չիրականացան, ինչը պառակտում առաջացրեց կուսակցության շարքերում:

Թուրքական կառավարությունը զենքի գործադրմամբ ցրեց ցույցը:
Ցույցին հաջորդող 2 օրերի ընթացքում Կ. Պոլսում հայկական կոտորած տեղի ունեցավ, թուրք կառավարությունը ձեռնամուխ եղավ հայ բնակչության ջարդերին, հնչակյանների գործունեության հիմնական նպատակը դարձավ արևմտահայերի կյանքի և ունեցվածքի զինված պաշտպանությունը: Նրանք ակտիվորեն մասնակցեցին զինված ելույթներին Զեյթունում, Վանում, Սասանում, որոնք, սակայն նույնպես ավարտվեցին անհաջողությամբ: Կուսակցության նպատակները այդպես էլ չիրականացան, ինչը պառակտում առաջացրեց կուսակցության շարքերում:
1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո, ելնելով նոր քաղաքական իրավիճակից, հնչակյան կուսակցությունը փոխեց իր ծրագրային պահանջները, որդեգրեց երիտթուրքերի դեմ սահմանադրական պայքարի ուղին, հրաժարվեց զինված պայքարի և անկախ Հայաստանի գաղափարից՝ հայտարարելով, որ կուսակցության առաջնային նպատակն է Հայաստանի, Մակեդոնիայի և մյուս ենթակա ժողովուրդների ինքնավարությունը, ամբողջ Թուրքիայի համար՝ ժողովրդավարական սահմանադրությունը: 1912-ին, երբ վերստին արծարծվեց Արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը, հնչակյան կուսակցությունը հանդես եկավ Ռուսաստանի հովանավորության ներքո Արևմտյան Հայաստանի ինքնավարության, իսկ ավելի ուշ՝ եվրոպական երկրների հսկողությամբ ինքնավարության պահանջով: Բայց շատ շուտով սահմանադրական պատրանքները ցրվեցին, և հնչակյանները հասկացան, որ երիտթուրքերը հայկական հարցում շարունակում են Աբդուլա Համիդ ll-ի քաղաքականությունը: Հնչակյանների գործունեության մեջ առաջնային դարձան զինված ընդդիմության և ինքնապաշտպանության խնդիրները:
Սակայն նրանք չհասցրին նախապատրաստել հայ բնակչությանը ինքնապաշտպանության. երիտթուրքերը ջախջախեցին Թուրքիայում գործող հնչակյան կազմակերպությունները, ձերբակալեցին ղեկավար գործիչներին, որոնցից 20-ին (Փարամազ և ուրիշներ) 1915-ին մահապատժի ենթարկեցին Կ. Պոլսում: Հնչակյանները դարձան սկսվող ցեղասպանության առաջին զոհերը: Չնայած դրան, որոշ վայրերում նրանք կարողացան կազմակերպել զինված դիմադրություն (Մուսա լեռան հերոսամարտ 1915, Ֆընտըճագի ինքնապաշտպանություն 1915 և այլն), և հայ բնակչության մի մասը փրկվեց: Կուսակցության կենտրոնական վարչությունը 1915-ի հունվարի 7-ին Փարիզում դիմեց աշխարհի հասարակայնությանը՝ փրկելու հայ ժողովրդին ֆիզիկական բնաջնջման վտանգից: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-18) հնչակյաններն ակտիվորեն մասնակցեցին ռուսական բանակի կազմում հայկական կամավորական ջոկատների կազմակերպմանն ու գործունեությանը:
 1916-ին ֆրանսիական կառավարության որոշմամբ ստեղծվեց արևելյան լեգեոնը ( Հայկական լեգեոն), որը հիմնականում կազմված էր հնչակյաններից: Հայկական լեգեոնը կամ արևելյան լեգեոնը կամավորական զորամաս էր 1906-20-ին։ Կազմավորվել է Մարկ Սայքսի (Անգլիա), ժորժ Պիկոյի (Ֆրանսիա) և Հայ ազգային պատվիրա կության նախագահ Պողոս Նուբարի միջև Լոնդոնում կնքված (1916-ի հոկտ. 27) համաձայնագրի հիման վրա: 1916ի նոյեմբերին ֆրանսիական կառավարությունը սահմանեց կամավորության սկզբունքները. լեգեոնական կարող էին դառնալ միայն հայերն ու արաբները, հրամանատարները լինելու էին ֆրանսիացիներ, լեգեոնի ծախսերը հոգալու էր ֆրանսիական կառավարությունը: Հայ լեգեոնականները ֆրանսիական զորքերի կազմում մասնակցելու էին թուրք, բանակի դեմ պատերազմ, գործողություններին սիրիա-պաղեստինյան ռազմաճակատում: Դրա փոխարեն Ֆրանսիան խոստանում էր պատերազմից հետո ինքնավարություն տալ Կիլիկյան Հայաստանին:  1917-ի Փետրվարյան Հեղափոխությունից հետո հնչակյաններն իրենց աջակցությունը հայտնեցին ժամանակավոր կառավարությանը: Հնչակյան կուսակցությունն ընդունեց Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը և «Թուրքահայաստանի մասին» դեկրետը(1917 թ. դեկտեմբերի 29):
 «Թուրքահայաստանի մասին» դեկրետի նախագիծ կազմելու համար 1917 թվականի նոյեմբերին ՌԽՖՍՀ ժողկոմխորհը կազմել էր հանձնաժողով, որի մեջ մտել Էին Ի. Ստալինը (կոմունիստ), Պ. Պռոշյանը (ձախ ԷսԷռ), Պ. Աքսելրոդը (մենշևիկ)։ Հետագայում Աքսելրոդի փոխարեն հանձնաժողովի մեջ մտավ դաշնակցական Ստեփան Զորյանը (Ռոստոմ)։ Հանձնաժողովի աշխատանքներին աջակցեցին հայկական գործերի կոմիսարիատի գործիչներ Վ. Ավանեսովը, Վ. Տերյանը, Ս. Լուկաշինը և ուրիշներ: Հանձնաժողովը կազմեց ծրագիր, որի համաձայն արևմտյան Հայաստանը պետք է դառնար անկախ պետություն, իսկ արևելյան Հայաստանը մնար Ռուսաստանի կազմում՝ ներքին ինքնավարության իրավունքով:Սակայն «Թուրքահայաստանի մասին» հրովարտակը մնաց որպես սոսկ մի փաստաթուղթ:Այսպիսով՝ 1917թ. ռուսական հեղափոխությունների շրջանում Հայաստանի ու հայ ժողովրդի համար ստեղծվեց բարդ ու դժվարին կացություն:
1918-ի մայիսին հնչակյանների ջոկատը մասնակցեց Սարդարապատի ճակատամարտին:
Պատերազմի ավարտից հետո, Ֆրանսիայի արևելյան քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխության (Ֆրանսիան սկսել է մերձենալ Թուրքիային) հետևանքով, ֆրանսիական իշխանությունները, դրժելով իրենց խոստումը, ոչ միայն ինքնավարություն չտվեցին Կիլիկիային, այլև 1920-ի օգոստոսին լուծարեցին Հայկական լեգեոնը՝ Կիլիկիայի հայերին գրկելով թուրք, ուժերից պաշտպանվելու հնարավորությունից:
Սակայն նուշն թվականի օգոստոսին հնչակյանների ջանքերով հռչակվեց Կիլիկիայի անկախությունը, կազմավորվեց հայկական կառավարություն Մ. Տամատյանի ղեկավարությամբ:
Նրանց ռուսաստանյան կազմակերպությունները դատապարտեցին Անդրկովկասյան սեյմի գործունեությունը, դեմ արտահայտվեցին դաշնակցականների գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության ստեղծմանը (մինչդեռ սփյուռքի հնչակյանները ողջունեցին այն): Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակից հետո, ենթարկվելով Կոմինտերնի 1923-ի փետր. 5-ի հնչակյան կուսակցության մասին որոշմանը. ԽՍՀՄ տարածքում հնչակյան կազմակերպությունները լուծարվեցին, մի մասը մտավ ՌԿ(բ)Կ մեջ: 1991-ից Հայաստանում սկսեց գործել Հայաստանի հնչակյան կուսակցությունը, որի հիմնական խնդիրը, ինչպես և սփյուռքում, մնում է հայկական հարցի լուծումը:



Հայ վրիժառուները

Էմմա Խաչատրյան 11-րդ դասարան
Հետազոտական աշխատանք պատմությունից


Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ Մուդրոսի հրադադարով 1919 թվականին գումարվեց Թուրքիայի զինվորական դատարանի նիստ, Կոնստանդնուպոլսի ռազմական դատարանը  հեռակա կարգով մահապատժի ենթարկեց Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաներին և դոկտոր Նազըմին: Սակայն ընդունված որոշումները հեռակա կարգ ունեին և երիտթուրքական կառավարության պարագլուխները խուսափեցին այդ վճռի իրականացումից: Տարիներ անց նրանք սպանվեցին հայ վրիժառուների ձեռքով:
Հայ ազգի դահիճների ոչնչացման որոշումը  կայացվեց  1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում: Որոշում  ընդունվեց ի կատար ածել երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ դատավճիռը: Նշվեց  ցեղասպանությունը իրագործած հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվեցին  41 գլխավոր հանցագործները: «Նեմեսիս » գործողությունն իրականացնելու համար ստեղծվեց  պատասխանատու մարմին (ղեկավար` ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար` Շահան Սաթճակլյան): Հայ վրիժառուների ձեռքով սպանվեցին Մեծ Եղեռնի կազմակերպիչ մի շարք թուրք նախկին պաշտոնյաներ, այդ թվում` Թալեաթ փաշան, Էնվեր փաշան, Ջեմալ փաշան, Բեհաէդդին Շաքիրը, Թուրքիայի նախկին վարչապետ Սաիդ Հալիմը և այլոք: Իսկ Դոկտոր Նազըմը հետագայում կախաղան բարձրացվեց իր հայրենակիցների կողմից:

Ահա սրանք են այն հայ վրիժառուները, որոնք սպանեցին ցեղասպաններին, որոնց երբեք չի մոռանա հայ ժողովուրդը.

·         Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրյանծնվել է 1896 թվականի ապրիլի 2-ինԱրևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի Ներքին Բագառիճ գյուղում:Նախնական կրթություն է ստացել ծննդավայրում: Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913-ին փոխադրվել է Սերբիա։ Առաջին Համաշխարհային Պատերազմըսկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։ Նա կորցրել է իր ողջ ընտանիքը’ ծնողներին, եղբայրներին ու քույրերին: Ջարդերից հետո հրաշքով կենդանի է մնացել ու ապաստան գտել քրդերի մի ընտանիքում, որտեղից էլ փախչել է Արևելյան Հայաստան:
1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազկակեպչին՝ Թալեաթ փաշային։1921 թվականի մարտին Թեհլերյանը նրան գտնում է Բեռլինում՝ Շառլոտենբուրգ թաղամասում. փաշան թաքնվել էր Հարդենբերգ փողոցի վրա գտնվող մի տանը: Թեհլերյանը բնակարան է վարձում նրա տան դիմաց: Եվ մարտի 15-ին, պատուհանից տեսնելով Թալեաթին, դուրս է իջնում տնից և ատրճանակի մի կրակոցով սպանում ոճրագործին: Նույն օրը նրան ձերբակալում են: Սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։ Վերջինս պաշտպանվում էր երեքդատապաշտպանների կողմից, որոնցից մեկը դոկտոր Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլիհամալսարանից։ 2-ից 3-ը տեղի ունեցած դատավարության ընթացքում ամբաստանյալը պատմել է իր ընտանիքի և Հայոց Ցեղասպանության պատմությունը, հիմնավորել է իր կատարած սպանությունը: Գերմանական դատարանը (նախագահ‘ դոկտոր Լեմբերգ)Թեհլերյանին անպարտ է ճանաչել:
Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը: 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960թ. մայիսի 23-ին: Ի հիշատակ Հայ վրիժառուի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում:

·         Արշավիր Շիրակյանը ծնվել է 1900 թվականին, Կոստանդնուպոլսում: Դեռ մանուկ հասակից նա հայրական տանը տեսել էր հեղափոխական դեմքերի, ինչն էլ պատճառ էր հանդիսացել` համալրելու ՀՅԴ շարքերը: Դաշնակցական էր Արշավիրի ողջ ընտանիքը: Պոլսի իրենց տունը հայ գործիչների հավաքատեղի էր:
1917-18թթ. և զինադադարից հետո նա զենք փոխադրելու գաղտնի աշխատանքի անցավ: Հետագայում նա անդամագրվեց ՀՅԴ-ի ստեղծած «Նեմեսիս» գործողության պատասխանատու մարմնին:
Հռոմում Արշավիր Շիրակյանի գլխավոր թիրախը երիտթուրքական կառավարության առաջին վարչապետ Սայիդ Հալիմ փաշան էր: Նա որոշ ժամանակ զննեց Հալիմի կենցաղը և 1921 թ. դեկտեմբերի 5-ի, երբ Հալիմը կառքով իր թիկնապահի հետ վերադառնում է զբոսանքից, Արշավիրը ցատկում է կառքի ոտնատեղին, ատրճանակը պարպում Սայիդ Հալիմի քունքին, ապա գլխարկն ու վերարկուն հանում է, թողնում կառքում և արագ հեռանում:
Սայիդ Հալիմի թիկնապահը նույնպես ներկա էր, բայց նա խուճապի մատնվելով անգամ չի էլ փորձում կանգնեցնել Արշավիրին: Երիտթուրք պարագլուխները, ահաբեկված Շիրակյանի գործողությունից, փախուստի են դիմում Հռոմից, իսկ վրիժառուն «Նեմեսիսի» հանձնարարականով կրկին վերադառնում է Պոլիս` սպասելով հետագա ցուցումների:
Հետագայում նա 1922-ի ապրիլի 17-ին (Սբ. Զատիկի օրը), Բեռլինում` Թալեաթ փաշայի բնակարանի առջև, Արշավիր Շիրակյանը Արամ Երկանյանի հետ գնդակահարեցին «Թեշքիլաթ-ը մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրին ու Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին: Առաջինը հղացել էր հայ մանուկներին Սև ծովում խեղդելու հրեշային ծրագիրը, իսկ երկրորդը` իրագործել:
1923թ. Հաստատվել է ԱՄՆ-ում, որտեղ ապրել ու գործել է մինչև մահը։
·         1922 թվականի հուլիսի 25-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանեցին Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին:
Ջեմալ փաշան, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում եղել է Թալեաթի 2 հիմնական զինակիցներից մեկը: Նա իր մեծ մասնակցությունն է ցուցաբերել Հայոց Մեծ Եղեռնի կատարման մեջ: Նա նույնպես փախել Գերմանիա ու 1919-ին մահապատժի ենթարկվել: 1920-1922 թվականներին ռազմական խորհրդական է եղել Աֆղանստանում:
Այնտեղից Թուրքիա վերադառնալիս’ 1922-ի հուլիսի 25-ին Թիֆլիսում նրա մահապատիժը ի կատար ածեցին հայ վրիժառուները: Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը:

·         Հայազգի խորհրդային ռազմական գործիչ Հակոբ Արշակի Մելքումյանը ծնվել է 1885թ. դեկտեմբերի 24-ին, Շուշիում, Արցախ: Հոր մահից հետո պատանի Հակոբը մոր հետ տեղափոխվում է Աշխաբադ` հորեղբոր մոտ: Աշխաբադում Հակոբն ընդունվում է տեղի արական գիմնազիան, որն ավարտելուց հետո 1907 թվականին զորակոչվում է ցարական բանակ: 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անցել է բոլշևիկների կողմը: ։ 1918 թ. ամռանից 1-ին մոսկովյան հեծելազորային գնդի հրամանատար էր, և մարտեր է մղել հարավային ուղղությամբ: Մասնակցել է Բուխարայի գրավմանը: 1920-23թթ. մասնակցել է բասմաչների խմբերի ոչնչացմանը: 1921 փետրվարին նրա ղեկավարությամբ հեծելազորային բրիգադը գրավել է Դենաու և Յուրչի քաղաքները, ինչի համար նա արժանացել է Կարմիր Դրոշի շքանշանի: Էնվեր փաշայի և նրա գլխավորած հրոսակախմբի ոչնչացման համար (1922թ. ամառ) ստացել է Կարմիր դրոշի երկրորդ շքանշան : 1924թ. նշանակվել է Թուրքեստանյան հեծելազորային խմբի 8-րդ բաժնի հրամանատար: 1924-31թթ. նրա ղեկավարած ստորաբաժանումը ոչնչացրել է Տաջիկիստանում և Թուրքմենիայում բասմաչության մնացուկները: 1934-37թթ. զբաղեցրել է Միջինասիական ռազմական օկրուգի ղեկավարի օգնականի պաշտոնը: 1937թ. հունիսին ձերբակալվել է: «Ռազմա-ֆաշիստական դավադրությանը» մասնակցելու մեղադրանքով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման և 5 տարով քաղաքացիական իրավունքներից զրկման: 1954թ. ազատ է արձակվել և ռեաբիլիտացվել է:  «Թուրքեստանցիներ» («Туркестанцы» (1960 г.)) գրքի հեղինակ: «Թուրքեստանցիներ» («Туркестанцы» (1960 г.)) գրքի հեղինակ:
Սովետական բանակի պահեստի գեներալ-լեյտենանտ Հ. Մելքումովը մահացել է 1962 թվականին: Մոսկվայում Նովոդեւիչի գերեզմատանը գտնվող նրա շիրիմի վրա ՍՍՀՄ պաշտպանության նախարարության կողմից կանգնեցվել է խիզախ զորահրամանատար, լեգենդար հերոսի հուշարձանը:

·         Արամ Երկանյանը ծնվել է 1900 թվականին Կարին քաղաքում: Հաճախել է տեղի դպրոցը: 1915թ. կորցնելով ծնողներին, հարազատներին` նա հրաշքով ողջ է մնում ու տեղափոխվում Արևելյան Հայաստան: 1917թ. կամավոր զինվորագրվում է, 1918թ. նշանակվում ռազմակայի պետ Կարին-Դերջան ճանապարհին, որին վստահված էր ռուս զորքերի թողած պահեստների պահպանումը: 1918թ. մայիսին մասնակցում է Բաշ-Ապարանի ճակատամարտին որպես դասակի հրամանատար: Պատերազմի ավարտից հետո ՀՀ կառավարության հանձնարարականով Արամ Երկանյանն ընդգրկվում է «Նեմեսիս» ծրագրում:  Արամ Երկանյանին ու Արշավիր Շիրակյանին հանձնարարում են սպանել երիտթուրք պարագլուխներ Բեհաէդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին:
1922թ. ապրիլի 17-ին Բեռլինի Ուլանդշտրասե փողոցում գնդակահարելով Բեհաէդդին Շաքիրին, Ջեմալ Ազմիին(հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաների ծովում խեղդել) ու նրանց թիկնապահներից մեկին` Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը խույս տվեցին ոստիկանության հետապնդումից:
1922 թվականից Արամ Երկանյանը հաստատվեց արտասահմանում: Սկզբում հաստատվեց Ռումինիայում, ապա անցավ Լատինական Ամերիկա` հանգրվանելով Արգենտինայի Կորդոբա քաղաքում:
Մահացել է 1934թ օգոստոսի 2-ին (Կորդոբա, Արգենտինա):

Այս բոլոր սպանությունները կատարվել են «Նեմեսիսի» գործողության շրջանակներում: «Նեմեսիսը» ՀՀԴ կուսակցության կազմակերպած հատուկ գործողություն էր՝ ահաբեկման միջոցով հայոց Մեծ եղեռնը կազմակերպող և իրականացնող երիտթուրքական կառավարության պարագլուխներին պատժելու նպատակով: Նեմեսիս կամ Նեմեզիս (հուն.` Νέμεσις) է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով։
Ընդանուր հաշվով գործողությանը մասնակցում էր 9 վրիժառու.
Արշավիր Շիրակյան
Արամ Երկանյան
Արտաշես Գևորգյան
Պետրոս Տեր-Պողոսյան
Սողոմոն Թեհլերյան
Հակոբ Մելքումով
Հիմնական գործողությունների ընթացքում սպանվել է Թալեաթ փաշան՝ Օսմանյան Թուրքիայի Ներքին գործերի նախարարը, Երիտասարդ Թուրքեր կազմակերպության ղեկավար և Եղեռնի գլխավոր կազմակերպիչը, Սայիդ Հալիմը՝ երիտթուրք կուսակցության առաջին կաբինետի ղեկավարը, Ջեմալ Ազմիը (հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաների ծովում խեղդել) ՝ Տրապիզոնի նահանգի նախկին նահանգապետը, Բեհաեդդին Շաքիրը՝ «Թեշքիալաթվականը և մահսուսե» կազմակերպության հիմնադիրը, Ջեմալ փաշան՝ Օսմանյան Թուրքիայի Պաղեստինյան Ճակատի Հրամանատարը և Երիտասարդ Թուրքեր կազմակերպության ղեկավարներից մեկը, Ֆաթալի Խան Խոյսկին՝ Ադրբեջանինախկին վարչապետը և Բիհբութ Ժիվանշիր Խանը՝ Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարարը:
Ընդհանուր հաշվով «Նեմեսիսի» գործողությունը կարելի է համարել հաջողված և իմ կարծիքով միանգամայն տեղին և արդարացված: Այսօր Թուրքիան հերքում է ցեղասպանությունը չնայած դրա գոյությունը ակնհայտ է և անհերքելի: Չեմ կարծում, որ մոտակա ժամանակներում Թուրքիան կընդունի այն, քանի որ ցեղասպանության հարցը գնալով դառնում է ոչ արդիական և հարցը ամենևին դրա եղելության մեջ չէ, այլ Թուրքիաի՝ որպես պետություն, շահերի և պարտականությունների մեջ: Քանի որ ընդունելով ցեղասպանությունը նա ստիպված կլինի փոխհատուցել հայ ժողովրդի կորուստը թե՛ մշակութային, թե՛ տնտեսական և թե՛ հողային տեսանկյունից, իսկ դա ուղակի ձեռնտու չէ Թուրքիայի համար:
Այսպիսով կարծում եմ պետք է կամ համախմբվել և վերջնականապես հասնել ցեղասպանության ընդունմանը, կամ մոռանալ և թաղել այս իրադարձությունը պատմության էջերում: Չնայած եթե նայենք մեր այսօրվա «Հայաստան» կոչվածին, չեմ կարծում որ կարելի է մեծ հույսեր փայփայել: Անգամ եթե մենք վերադարձնենք մեր արևմտյան հայաստանը և ետ ստանանք մեր մշակութային կոթողները, ես համոզված եմ դրանք չեն վրիպի մեր սիրելի քյաբաբասեր հասարակության հորիզոնից և դրանց կողքին հրաշքով կհայտնվեն մեր սիրելի «քյաբաբնոց» կոչվածները: Էնպես որ եկեք դեռևս պահենք մեր ուտոպյական գաղափարները և երազանքները պայծառ, հիասքանչ և միասնական հայաստանի մասին մեր կուսակցությունների նախընտրական խոստումների ցուցակում և սկզբի համար գոնե փորձենք պահպանել այն, ինչ ունենք, իսկ ինչպես տեսնում ենք այսօրվա պատկերով դա մեզ մոտ «այդքան էլ» չի ստացվում:
Ինչևէ , լինենք օպտիմիստ, և մի քիչ էլ ռեալիստ: Իմ կարծիքով ամեն ինչ դեռ կորած չէ, եթե մենք դեռ ունակ ենք համախմբվելու: Չկորցնենք մեր ինքնությունը, չէ որ գլոբալիզացիան սպառնում է բոլորիս:

Աղբյուրներ որոնցից օգտվել եմ՝
Վերջ: